Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահը կրկին կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել

Նախագահը կրկին կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել
20.12.2018 | 20:27

Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռաքել Դոջը մեղադրանք է առաջադրել նախագահ Միշել Թեմերին: Այդ մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ Globo հեռուստաընկերությանը հղմամբ:


Նշենք, որ Թեմերին մեղադրանք է առաջադրվել այս էլ երրորդ անգամ: Վերջինիս դատախազությունը կասկածում է նախագահական կեղծ հրաման ստորագրելու մեջ, ըստ որի պետք է մեղմվեին երկրի նավահանգիստների կառավարման նորմերը։
«Թեմերն այդ հրամանը, հնարավոր է, ստորագրել է հաշվի առնելով Rodrimar SA ընկերության շահերը։ Բացի այդ՝ նա կասկածվում է Odebrecht շինարարական ընկերությունից կաշառք ստանալու մեջ»,- փոխանցում է ՀԸ-ն։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահի լիազորություններն ավարտվում են օրեր անց՝ 2019-ի հունվար 1-ին:
Ըստ աղբյուրի՝ նախագահ Թեմերից բացի, որ չի ընդունում մեղադրանքները, դատախազությունը մեղադրանք է առաջադրել ևս 5 մարդու։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ